Ինչ-որ մարդիկ քննադատում են Գորիսի քաղաքապետ Առուշանյան Առուշին:
Կարևոր չէ, թե ինչու են քննադատում:
Կարևոր չէ, թե ինչքանով է ճիշտ կամ սխալ հանրայնորեն հնչեցված քննադատությունը:
Այդ ամենը կարելի է քննարկել, հաստատել կամ հերքել քաղաքակիրթ մթնոլորտում:
Ի վերջո, խոսքը լուրջ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի մասին է, սակա՞յն...
Առուշանյան Առուշն իրեն քննադատողներին ասում է՝ «խորհուրդ կտամ՝ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենան...»:
Այսինքն, պետական պաշտոն զբաղեցնողը չի հանդուրժում քննադատությունը և ուղիղ սպառնալիք է հնչեցնում իրեն քննադատող քաղաքացիների հասցեին:
Այսպես շարունակվելու դեպքում, ավանդույթի ուժով Առուշանյան Առուշը նաև պատմափիլիսոփայության դոկտոր կդառնա:
Այնպես, ինչպես Գորիսի նախկին հանրահայտ քաղաքապետը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ